Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000147802
A A
Քաղաքականություն

Տուսկը Կրակովի հրաձգությունն ահաբեկչություն է որակել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչություն։

Երկրի Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ քաղաքի պատմական կենտրոնում՝ Շուկայի հրապարակում, տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Զինված տղամարդն ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ։