Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅԻ ՇՈՒԿԱ

Տնտեսություն

Հայկական 8 կազմակերպություն իրենց արտադրատեսակները կներկայացնեն «Հայաստան» տաղավարում` փետրվարի 19-ից 22-ը Դուբայում կայանալիք Գալֆուդ 2006 ցուցահանդեսում: «Գալֆուդ 2006» ցուցահանդեսում կներկայացվեն հայկական արտադրության ձկնամթերքը, պահածոները, հյութերը, տոմատի մածուկը, Հայաստանում փաթեթավորված սուրճը, պանրիկները եւ շշալցված հայկական ջուրը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID)` ԴԻ Էյ Այ -Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկաների զարգացման ծրագրի (DAI-ASME) միջոցով աջակցում է «Հայաստան» տաղավարի կազմակերպմանը Գալֆուդ 2006 ցուցահանդեսում` նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսական ապրանքներ վերամշակող հայկական կազմակերպություններին` մրցունակ ձեւով ներկայացնելու իրենց ապրանքատեսակները Արաբական Միացյալ Էմիրություններում:

Այս ապրանքատեսակների պատշաճ եւ արդյունավետ ներկայացումը միջազգային ասպարեզում կստեղծի հնարավորություն նոր շուկաների ձեռք բերման համար եւ «Արտադրված է Հայաստանում» պիտակի ճանաչման համար: Սա ԴԻ Էյ Այ -Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկաների զարգացման ծրագրի հիմնական առաքելություններից է:

Միջին Արեւելքի շուկան կարեւոր է հայ արտադրողների համար, քանի որ`

Դուբայ ներմուծված 72% ապրանքատեսակները արտահանվում են Միջին Արեւելյան այլ երկրներ, որտեղ սպառողների թիվը անցնում է 2 միլիարդից:

Մինչեւ 2008 թ.-ը Դուբայում կբացվեն 40 նոր, բարձրակարգ հյուրանոցներ եւ հինգ մեծ առեւտրի կենտրոններ:

2004 թ.-ին Հայաստանից Դուբայ արտահանվել է 8,923,700 ԱՄՆ դոլարին համարժեք ապրանքատեսակ, որը 23%-ով ավել է 2001 թ.-ի արտահաման ծավալների հետ համեմատած: