Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղերի աշակերտները բիզնես պլանով ու սեփական արտադրանքով (տեսանյութ)

Հասարակություն
sa

Այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բարձր տրամադրություն ու աշխուժություն է տիրում: Սահմանամերձ մի շարք գյուղերի աշակերտներ վաճառում են սեփական ձեռքերով պատրաստված արտադրանքը: Շիրակի մարզի Ազատան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ասյա Թովմասյանն՝ իր թիմի հետ, կտորե դրամապանակ ու գրչատուփ է վաճառում:  «Պլաստմասե շշեր են ներսում, իսկ վրայից ջինսե կտորներ ենք օգտագործել: Մենք ոչ պիտանի ջինսերը դեն չենք նետել, որպեսզի օգտագործենք սրանց պատրաստման համար»,-պատմեց նա: է Շիրակի մարզի Գետք գյուղի միջնակարգ դպրոցից Կարեն Ասատրյանն էլ՝ ընկերների հետ, յուրօրինակ զարդատուփեր է բերել վաճառքի: «Պատրաստված են մակարոններով: Ժողով կազմակերպեցինք աշակերտներով և որոշեցինք հենց այդ հումքից պատրաստել: Մեկ հատ արդեն վաճառվել է»: 2 «Ներկայացնում ենք բնական, անարատ մեղր, որը պատրաստում ենք հենց մեր գյուղում: Կա տարբեր նեկտարներով, նաև՝ մեղրամոմով մեղր: 12 տարա բերել ենք, արդեն 5 հատ վաճառել ենք: Ունենք մշակած բիզնես պլան, արդեն կարծես մտել ենք առևտրի մեջ»,-ասաց Լոռու մարզի Լեռնապատ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Ավետիսյանը: 3 «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» անվամբ միջոցառումը կազմակերպվել է Կրթության և գիտության նախարարության ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից: Խորհրդանշական է, որ հենց այսօր ԿԳՆ-ի և կազմակերպության միջև կնքվեց համաձայնագիր, որով կողմերի միջև 2011 թվականի հուշագրով նախատեսված համագործակցությունը կերկարաձգվի մինչև 2020 թիվը: «Սա փայլուն օրինակ է, թե ինչպես հասարակական կազմակերպությունն ու նախարարությունը կարող են միասին աշխատել և հանրօգուտ ծրագիր իրականացնել»,-շեշտեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 5 Նա և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի հիմնադիր-ղեկավար Արմինե Հովհաննիսյանը գնումներ կատարեցին աշակերտներից:  «Իրենց պատրաստած արտադրանքն ուրիշ տեղ չես գտնում: Իրենք շատ սիրով, իրենց ձեռքերով են պատրաստել: Խաչիկ գյուղի երեխաներն էլ նվիրեցին կտորե մարդուկներ՝ ինձ և Րաֆֆիին: Կարծեմ՝ նման ենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց տիկին Հովհաննիսյանը: Նա միջոցառումը մեծ իրադարձություն է համարում: «Երեխաները սեպտեմբերից արել են շուկայական հետազոտություն: Ամենամեծ քննությունն այն է, որ մայրաքաղաքում տեսնեն, թե արտադրանքն ինչպե՞ս է իրացվում: Հուսամ, որ երեխաներն ավելի բարգավաճ կյանք կապահովեն իրենց և մեր երկրի համար»,-շեշտեց նա: