Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ գործիչներ ծախվեցին, հիմա ձողի վրա մերկապար են պարում» (տեսանյութ)

Քաղաքականություն
1b1c6ec9935ea2e46cc49ab117ef1eb2

«Ընդդիմադիրները, ջայլամի կեցվածք ընդունած, չեն նայում, թե ինչ է անում իշխանությունը»,-ներքաղաքական իրավիճակն այսպես է բնութագրում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ինչի՞ համար էր հարկավոր այս շրջանում սահմանադրական փոփոխությունների գնալը, նա այսպես է բացատրում. «Նախագահը շախմատում 3-րդ պարտիա խաղալ չէր կարող և խաղը տեղափոխեց շաշկի, որտեղ թագավոր չկա, կան դամաներ: Իշխանությունը սիրուն սցենար է գծել»: Իսկ ընդդեմ այս փոփոխության պարոն Հարությունյանը լուրջ պայքար չի տեսնում: «Ոչ-ի շարժումը պետք է միավորեր «Նոր Հայաստանը» ևս: Մարդիկ գնացին, ստորագրեցին: Հիմա այդ պայքարողներն ասում են, թե մինչև հանրաքվեն այդ հարցը լուծելու են: Բնական է՝ չի ստացվելու դա մինչև դեկտեմբերի 6-ը»: Խոսելով ներքաղաքական իրավիճակից՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հիշեց նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: «ՕԵԿ համագումարին Սերժ Սարգսյանն ասաց՝ շատ դժվար է լինել Արթուր Բաղդասարյան: Այո, շատ դժվար է: Նա միակ մարդն է, որ բոլոր երեք նախագահներին պաշտպանել է, այսօր էլ ընդդիմադիրի դիմակ է հագել: Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի համար Ժորիկնա էլի: Ինչքան էլ Դաշնակցությունն իրեն ճղի, իշխանությունն այնքան էլ չի վստահում իրեն և Արթուր Բաղդասարյանին ընտրություններին բերելու է երկրորդ տեղ»: Իսկ ի՞նչ կարծիք ունի նա «Ազգային վերածնունդ» կուսակցության մասին. «Դավաճանը չի կարող վերածնվել»,-Արթուր Բաղդասարյանի մասին ասում է պարոն Հարությունյանը: Նա մի հարցում վստահ է. «Սերժ Սարգսյանն ահավոր թույլ նախագահ է: Կուսակցության ներսում իրեն բոլորն էլ ատում են: Նա Պուտինի նման մի Մեդվեդև չունի, որ բերի նախագահ, հետո նորից ինքը դառնա: Դրա համար ուզում է փոխել Սահմանադրությունը: Ովքեր Սերժ Սարգսյանի համար ուրիշներին են գցել, իրեն էլ են գցելու: Սարգսյանը փափուկ բաների վրա է հենվում: Շատ գործիչներ ծախվեցին տարիների ընթացքում, հիմա ձողի վրա մերկապար են պարում»: Գործիչը վստահեցրեց, որ շփվում է ժողովրդի հետ և տեղյակ է նրանց խնդիրներին: «Հալալ է այս ժողովրդին, որ այս պայմաններում դեռ գոյատևում է և դեռ հավատում որոշ մարդկանց»: