Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական օդուժն առաջին հարվածն է հասցրել Սիրիայի ուղղությամբ

Քաղաքականություն
rd1

Ռուսական օդուժն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայի Հոմս քաղաքի շրջանում։ Այս մասին հաղորդել է Սի էն Էն-ի աղբյուրը։ Այս քաղաքը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության տակ, բայց գործում են եւ ընդդիմադիր, եւ Իսլամական պետության գրոհայինները։ Հիշեցնենք, ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործել Սիրիայում: