A
A
Դաշնային խորհուրդը Պուտինին թույլատրեց զինուժն օգտագործել Սիրիայի տարածքում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի քննարկմանն է դրել արտասահմանում Ռուսաստանի զինուժի օգտագործման հարցը. Կրեմլին հղում տալով՝ գրում է Ռիա Նովոստին։ 2014 թվականի մարտին Պուտինը Դաշնային խորհրդին էր դիմել` Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերն օգտագործելու հարցով, մինչեւ այդ երկրում հասարակական - քաղաքական իրադրության նորմալացումը, իսկ վերին պալատը համաձայնություն էր տվել դրան: Հունիսի 25- ին Դաշնային խորհուրդը պետության ղեկավարի խնդրանքով չեղյալ Է հայտարարել այդ որոշումը : Այս անգամ էլ ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործել Սիրիայում: Խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործածության մասին է, ցամաքային ուժերի օգտագործումը բացառված է: