Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՅՈՒՆԸ ԹԱՓՎԵՑ՝ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՇԵՑԻՆ

Տնտեսություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գլոբալ էկոլոգիական ֆոնդը (ԳԷՖ) Հայաստանում 4 տարվա ընթացքում շուրջ 3 մլն դոլար պետք է ծախսի, որպեսզի ուսումնասիրի քաղաքների բազմաբնակարան շենքերի ջեռուցման համակարգերի վիճակը:

Ծրագրի պատասխանատուները ցանկանում են պատկերացնել, թե ինչ մեխանիզմներով կարելի է տաք ջուր եւ ջեռուցում մատակարարել ամբողջական բնակելի շենքերի կամ թաղամասերի: Այսօր «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերության դահլիճում ԳԷՖ-ի հայատանյան ներկայացուցիչները եւ համատիրությունների սեփականատերերի ազգային ասոցիացիան (ՀՍԱԱ) հավաքել էին համատիրությունների ղեկավարներին ու համայնքների կոմունալ ոլորտի աշխատակիցներին: Հավաքի կազմակերպիչնեը մասնակիցներին համոզում էին, որ լոկալ ջեռուցման համակարգից գլոբալ ջեռուցմանն անցնելը նպատակահարմար է թե ֆինանսական, թե էկոլոգիական առումներով:

Ֆինանսական շահավետությունը բացատրեց ՀՍԱԱ-ի նախագահ Ռուբեն Տեր-Գրիգորյանը՝ էլեկտրաէներգիայով բնակարանը ջեռուցելուց երեք անգամ էժան է նստում: Նրա հավաստմամբ, ցանցին միանալիս մեկ բնակարանի համար կպահանջվի միջինը վճարել ընդամենը 600 դոլար, այն էլ՝ 10 տարվա ընթացքում: Դա վարկ է, որը տրամադրում է Ջերմամատակարարման վերականգնման ԾԻԳ-ը:

ՄԱԶԾ Հայաստանի բնապահպանական ծրագրերի պատասխանատու Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, լոկալ ջեռուցման կաթսաները մեծացնում են արտանետումների քանակը, եւ եթե մի քանի բնակշենքի սպասարկի մեկ կաթսայատուն, այրված գազի արտանետումը դրանց ջեռուցվող բնակարանների չափով կնվազի: