A
A
Արոնյանը Բաքվում շարունակում է պայքարը, իսկ Սարգսյանն ու Մելքումյանը` ոչ
Հայաստանի շախմատիստներն անհաջող հանդես եկան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը 0,5:1.5 հաշվով պարտվեցին համապատասխանաբար Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու Պերես Դոմինգեսին եւ դուրս մնացին պայքարից: Մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ պարտիայի սկզբում տարածքային առավելություն ստացավ, սակայն հետո թուլացրեց ճնշումը եւ մրցակցին հնարավորություն տվեց հավասարեցնելու դիրքը: Արդյունքում, կողմերը կրկին ոչ-ոքի խաղացին իրար հետ եւ հաշիվը դարձավ 1:1: Այս զույգի հաղթողը կորոշվի վաղը նախատեսված թայ-բրեյքում: