Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկաբնակ լուսանկարիչը գալիս է Երեւան ցուցադրությամբ

Մշակույթ
Untitzxxszled

Սեպտեմբերի  6-ին, ժամը  15.00-ին, Երևանի  «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում  կբացվի ամերիկաբնակ լուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանի աշխատանքների ցուցադրությունը՝ «Սուրբ խաչ, Սուրբ երրորդություն ,  հույսի խորան » խորագրով։   Այցելուների համար այն բաց կլինի մինչև  սեպտեմբերի  8-ը:   robert karapetyan Ռոբերտ Կարապետյանը ծնվել է Երևանում ՝ 1936թ. Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ե. Չարենցի անվան միջ. դպրոցում : Սովորել եւ ավարտել  է (1960 - 1965թ.) Երևանի գեղարվեստա- թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Աշակերտել է՝ Արմեն Գուլակյանի, Վավիկ Վարդանյանի, Վարդան Աճեմյանի նման ականավոր բեմարվեստի վարպետներին: 1965 - 1993թ  Ռոբերտ Կարապետյանը աշխատել է Հայկական հեռուստատեսությունում: Տասը տարի անընդմեջ (1973-83թ.) եղել է հեռուստատեսության ստուդիայի ծրագրերի եւ թողարկման դիրեկցիայի գլխավոր ռեժիսորը : 1983 թ. իր աշխատանքային գործունեությունը շարունակել է  «Երևանը եւ Երևանցիները» նորաբաց խմբագրությունում:   Ռոբերտ Կարապետյանի երկրորդ մասնագիտությունը՝ լուսանկարչությունն է : 1956թ Երեւանի  « Ավանգարդ» երիտասարդական թերթում առաջին անգամ տպագրվեցին նրալուսանկարները : Աշխատանքային երկար տարիները նրան բերեցին ճանանչման: Նա, որպես պրոֆեսիոնալ ֆոտո - լրագրող պաշտոնապես աշխատել է « Երեկոյան Երևան»  եւ «Հայրենիքի Ձայն»  թերթերում:  1993թ. Ռ.Կարապետյանը մշտական բնակություն է հաստատել Նյու Յորքում : Այժմ նրա հոդվածներն ու  լուսանկարային ռեպորտաժները պարբերաբար տպագրվում են ՝ Երևանի, Նյու Յորքի, Բոստոնի, Լոս Անջելեսի, Կանադայի եւ Լիբանանի հայկական թերթերում եւ ամսագրերում: 2002թ Երևանում գտնվելու ժամանակ Ռ.Կարապետյանը գրականության եւ արվեստի պետական թանգարանին նվիրեց իր նկարահանած ժապավենների ամբողջ արխիվը՝ արժանանալով թանգարանի տնօրինության շնորհակալագրին:   Ռոբերտ Կարապետյանը բազմաթիվ անգամներ անհատական լուսանկարչական ցուցահանդեսներ է ունեցել՝ Երևանում Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում