Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երվանդ Մանարյանը թատերական աշխարհ ներխուժեց մարգարեի ձեռագրով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
f6c2c8e40b885dd2a8bbb8a758b69b76

Երվանդ Մանարյանը հիշում է՝ առաջին անգամ խաղացել է Գորիսի կթվորուհիների առաջ։ Բեմի հանդեպ իրական սերը վայելել է այդ օրերին, երբ տեսել է, թե ինչպես են կթվորուհիները հուզվում. «Մեծ պարգեւ է»։ Այս մարդը հայկական թատերական աշխարհ ներխուժեց մարգարեի ձեռագրով՝ խաղաց այն ներկայացումներում, որոնց դեռ պետք է բախվեր Հայաստանը։ Խորհրդային թատերական եւ կինո իրականության մեջ մասնագիտությամբ ռեժիսոր Երվանդ Մանարյանն այլ առոգանություն ուներ։ Հենց դա էլ նրան որպես դերասան սիրելի դարձրեց։ Այսօր դերասան եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան տարեդարձն է։ Նա դարձավ  91 տարեկան։ Շնորհավորում ենք Երվանդ Մանարյանին ծննդյան օրվա առիթով՝ ներկայացնելով «Ա1+»-ի ֆիլմը նրա մասին։