Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն քննարկել է փոփոխությունների հարցը

Հասարակություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

2015թ. հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում ընդունելու բազմաթիվ իրավական ակտեր (կարգեր, կանոններ) իրավահարաբերությունների լիակատար կանոնակարգումն ապահովելու նպատակով: Նշվածով պայմանավորված, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում ընդունել է մոտ երկու տասնյակ որոշումներ, որոնցով սահմանվել են հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներում՝ սահմանելով, որ համապետական ընտրությունների հետ կապված առանձին իրավահարաբերություններ կարգավորող ԿԸՀ որոշումների դրույթները կիրառելի են նաև հանրաքվեների կազմակերպման և անցկացման ժամանակ: Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Տաթևիկ Համբարձումի Ասատրյանին: ԿԸՀ