Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինատեսակներ կան, որ Ռուսաստանը մեզ տալիս է ձրի. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vaxarshak3

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության հիմնական հարցն այն է, թե ով կմտցնի խաղաղապահ ուժեր։ Ըստ Վաղարշակ Հարությունյանի, Լավրովի այն հայտարարությունը, որ ժամանակն է ավելի ակտիվ քայլերի, հենց հակամարտության լուծումն արագացնելու մասին է, սակայն առանց որոշելու, թե որ երկրի խաղաղապահ ուժերը պետք է կանգնեն Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ՝ ոչինչ չի լինելու. «Հիմա փորձենք գնահատել՝ կա՞ն այսօր նախապայմաններ, որպեսզի Ղարաբաղյան հարցն այսօր լուծվի, պատասխանում եմ միանշանակ՝ ոչ»։ Նախկին նախարարն ասում է՝ Հայաստանը պատրաստ է վերադարձնել արյունով վերցրած 6 շրջան։ Աշխարհն այդպիսի փորձ չունի, որ հաղթող կողմը գնա զիջումների. «Մենք ասում ենք, այո, մենք պատրաստ ենք 6 շրջան վերադարձնել»։Բայց Ադրբեջանը դրան էլ համաձայն չէ, նա Ղարաբաղն էլ է ուզում. «Եթե Ադրբեջանը պատրաստ չի զիջումների, ապա չի կարելի է ասել, որ այսօր կան նախապայմաններ, որ հակամարտությունը լուծվի»։ Հակամարտության լուծման երեք տարբերակ կա՝ բանակցություններ, պատերազմ եւ գերտերությունների ճնշումներ երկու կողմի վրա։ Երեքն էլ, ըստ Հարությունյանի, չեն աշխատում՝ բանակցություններն արդյունք չեն տալիս, պատերազմի մեջ կներքաշվեն գերտերությունները, որոնք ունեն բոլորովին տարբեր շահեր այս հակամարտությունում. «Եթե սկսվի պատերազմ, ապա դա կբերի հակամարտության Ռուսաստան-ՆԱՏՕ, ՕԴԿԲ-ՆԱՏՕ։ Իսկ դրանք միջուկային գերտերություններ են, որոնք ընդհանրապես խուսափում են ուղիղ հակամարտությունից»։ Նախկին նախարարը խոսեց նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սպառազինությունից, չնայած տարբեր ծախսերին, դրանք հավասարազոր են. «Հասանելի են իրենց համար բոլոր թիրախները թե Ղարաբաղում, թե Հայաստանում։ Բայց ստեղ ուժի մեջ է մտնում այլ տրամաբանություն, մեզ էլ հասանելի է ամբողջ Ադրբեջանի տարածքը։ Բայց ստեղ տարբերություն կա՝ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի պաշտպանության տակ։ Եթե Ադրբեջանը փորձում է խփել Երեւանին, կամ Հայաստանի մեկ այլ քաղաքի, նա սկսում է պատերազմ Ռուսաստանի հետ»։ Ըստ նախկին նախարարի, այնուամենայնիվ, սպառազինությունների մրցավազքը չի նշանակում պատերազմի նախապատրաստում, այստեղ բալանսի պահպանման գործընթաց է, հին զինատեսակները փոխում ենք նոր զինատեսակներով։ Ի դեպ, զենքեր կան, որ Ռուսաստանը մեզ տալիս է ձրի։