A
A
Օսիպյան. Ջրոցի եք ուզո՞ւմ խաղալ
Քիչ առաջ ուկրաինացի մի լրագրող մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ փորձելով մեկնաբանություն ստանալ նրա ավելի վաղ արած հայտարարության մասին, թե այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության: Պարոն Օսիպյանը նախ ռուսերեն հայտարարեց, թե այդպիսի բան չի ասել, ու սխալ են ընկալել իր ասածը, հարցազրույց կտա հետո, իսկ փոքր-ինչ հեռանալուց հետո արդեն հայերեն հայտարարեց՝ ջրոցի՞ եք ուզում խաղաղ, հովանաք, սթափվեք։