A
A
Սերժ Սարգսյանը օլիգարխիկ, ոչ օրինական առաջարկ արեց. Անդրիաս Ղուկասյան
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ վերլուծաբան Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ <Ազատություն> ռադիոկայանին ասաց. <ՀՀԿ նախագահն առաջարկեց ոչ օրինական ճանապարհով կարգավորել խնդիրը, որովհետեւ միայն ՀԾԿՀ-ն կարող է դա անել, նա առաջարկեց մի ֆորմատ, որն օրինական չէ. պետության հաշվին կարգավորել հարցեր՝ դա օլիգարխիկ որոշում է: Իսկ փոխոստիկանապետի պահվածքը, որ քարոզում են, որ պետք է դադարեցնել, ես կարծում եմ, որ պետք է շարունակել: Ես համարում եմ, որ մեր երկրում արտակարգ իրադրություն է, իսկ նման իրավիճակում պետք է ղեկավարվել սահմանադրությամբ եւ օրենքով>; Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ կուսակցությունները հիմա պետք է կարծիք հայտնեն այս հայտարարության առնչությամբ: