Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է հուսալ, որ այսօր էլ կգտնվեն բավարար թվով կամավորներ. Ն. Փաշինյան

Քաղաքականություն
pat

Դժվար է միանշանակ ասել, թե որքանով էր վճռորոշ «Կենդանի պատ» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում առանց բռնութան գիշեր ունենալու հարցում, բայց որ այն որոշակի զսպող նշանակություն ունի, ակնհայտ է. ֆեյսբուքում գրառում է արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է հուսալ, որ այսօր էլ կգտնվեն բավարար թվով կամավորներ՝ պատգամավոր, մտավորական, փաստաբան, լրագրող՝ Բաղրամյան պողոտան բռնությունից զերծ պահելու համար: Կրկին անգամ արժե ընդգծել, որ նախաձեռնությունը ունի միայն մեկ կարգախոս եւ նպատակ՝ ոչ բռնությանը եւ որեւէ կերպ չի կարող էլ. էներգիայի թանկացման դեմ ծավալվող քաղաքացիական շարժումը ղեկավարելու, ուղղորդելու հավակնություն ունենալ»,- գրել է Փաշինյանը: