«Բարեւ Երեւանը» լքել է նիստերի դահլիճը եւ միացել ցուցարարներին
Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Բարեւ Երեւան» խմբակցությունը մտադրոթւյուն ուներ քննարկելու այս օրերի իրավիճակը՝ նշելով. «Անհասկանալի է Երևանի ավագանու, որպես Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին, լռությունը, այն դեպքում երբ նա կոչված է պաշտպանել համայնքի շահը: Իսկ համայնքը երևանցին է, ով ընտրել է այս ավագանուն, և ում իրավունքների ու շահերի դեմ ոտնձգություն է իրականցվում: Մենք կոչ ենք անում հունիսի 23-ին տեղի ունեցած ու այսօր էլ ծավալվող զարգացումների կապակցությամբ կա՛մ հրավիրել արտահերթ նիստ, կա՛մ ավագանու նիստի հաստատվող օրակարգում ներառել ու քննարկել հարց, թե մենք ինչպե՞ս կարող ենք կանխել իրավիճակի հետագա լարվածությունը, նպաստել խնդրի լուծմանն ու հանրային շահի իրացմանը»: Քիչ առաջ ավագանու նիստում քվեարկության է դրվել «Բարեւ Երեւանի» առաջարկը եւ մերժվել: «Բարեւ Երեւանը» լքել է նիստերի դահլիճը: «Բարեւ Երեւանի» անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ գնում են Բաղրամյան պողոտա՝ միանալու ակցիայի մասնակիցներին: