Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ն շուտով քանդվելու է. Ալ. Արզումանյան

Քաղաքականություն
Alik

ԱԺ-ն իր արտահերթ նիստում այսօր սկսեց քննարկել Ղրղըզստանի Հանրապետության ԵՏՄ-ին միանալու մասին երեք պայմանագրերի քննարկումը: Պայմանագրերը ներկայացնում էր Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նախ նշեց, որ քիչ առաջ ԱԺ-ն քննադատաբար վերաբերվեց Կառավարության այն պահվածքին, որ հապճեպորեն բերում է նախագծեր ու պայմանագրեր, պարտադրում քսանչորսժամյա ռեժիմով ընդունել. «Հիմա դուք նույն բանն եք անում: Հընթացս ենք ստացել պայմանագրերի տեքստերը: Եթե ղրղըզ բարեկամները այդպես սրտատրոփ սպասում էին, որ մեր բախտակիցը դառնան, կարող էիք լիագումար նիստերին բերեիք քննարկման: Մենք ինքներս կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա մեր ղրղըզ բարեկամներին ենք տանում մեզ հետ»: Պարոն Արզումանյանը կոչ արեց նորմալ պրոցեդուրայով ընդունել նախագծերը, քանի որ առանց այն էլ օրակարգում 25-30 խնդրահարույց պայմանագիր կա: Սուրեն Կարայանը հայտարարեց, որ համամիտ չէ նրա տեսակետների հետ, որ ներկայացվածը միջազգային պայմանագրեր են, որոնք անցած շաբաթ են ընդունվել ՍԴ-ում եւ ստացել կառավարության հավանությունը ու հրապարակվել գործադիրի կայքում: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու բոլոր պայմանագրերին. «Ու ցանկացած ԵՏՄ-ից եկող պայմանագրին եմ դեմ լինելու: Ես ելույթ չեմ ունենալու, քանի որ վստահ եմ, որ ԵՏՄ-ն շուտով քանդվելու է»: