Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը միավորեց «Ռոմելա»-ին, «Մարինե»-ին, «Հայկանդուխտ»-ին եւ այլոց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ef15e01950aa6a07ee0c923a8f5d5303

Քիչ առաջ մեկնարկեց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդրանիկ ժողովը։ Միավորում ստեղծելու գաղափարը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանինն է. այստեղ միավորվել են «Հայկանդուխտ», «Միավորված հայեր», «Ռոմելա», «Մարինե», «Ջավախեցի», աուդիտորական միությունները։ Այս միությունների ղեկավարներն այսօր իրենց պաշտոնական ստորագրությունը դրեցին միավորման ցանկի մեջ։ Ժողովից առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրեց, որ իրենք ցանկություն չունեն ընդդիմության մեջ լինել առաջատար։ Անդրադառնալով միավորման անվանը եւ դիտարկամնը, որ նույն անվամբ սփյուռքում կա կառույց, որը դժգոհություն է հայտնել ՕԵԿ այս նախաձեռնության անվանման վերաբերյալ, Բաղդասարյանը վստահեցրեց, որ առաջին անգամ է լսում նման կառույցի մասին, եւ ասում՝ նորմալ է, որ Սփյուռքում կարող են լինել բազմաթիվ կառույցներ ու ինքը դրանցից տեղյակ չլինի։ Իսկ ինչ վերաբերում է  անվանը, դա իր վաղեմի միտքն է եղել, ինքն այդ մասին վաղուց է մտածել եւ անվան ընտրությունը ոչ թե պատահական է, այլ իր վաղեմի երազանքը։