Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմը սկսում են տղամարդիկ, ավարտում կանայք (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-kanayq

Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ խաղաղությունն արդեն կանանց գործն է։ Կովկասի կանայք հավաքվել են Երևանում՝ քննարկելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների դեմ պայքարի միջոցները։ «Մի ռեգիոն է, որտեղ բավականին շատ կոնֆլիկտներ կան եւ կինը մեծ դեր ունի խաղաղության պահպանության հարցում»,- ասաց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ զեկուցող՝ ժամանակակից ստրկության գծով Գյուլնարա Շահինյանը։ Պատերազմների ավարտը միայն մարտական գործողությունների դադարեցումը չէ, այլեւ վերականգնողական ծրագրերը։ Պատերազմների ընթացքում եւ դրանից հետո, կանայք ենթարկվում են տարբեր տեսակի շահագործման։ Գաղտնիք չէ նաեւ, որ խաղաղապահ զորքերն են հաճախ անվայել պահվածք դրսեւորում կանանց հանդեպ։ Ռուսաստանից ժամանած կին գործիչն աշխատում է փախստականների հետ։ Այս օրերին հիմնական շփումը Ուկրաինայից փախստականների հետ է։ «Նրանց վիճակը ծանր է, քանի որ երեխաների մեծ մասի մոտ դիաբետ է, առողջության հետ խնդիրներ ունեն։ Սա մեր միակ, վերջին հնարավորությունն է՝ շփվել և մեր կառավարությունների մոտ բարձրաձայնել ինչ- որ խնդիրների մասին»,- նշեց «Ֆոնդ ֆարմ» ՀԿ ներկայացուցիչ Նատալյա Չուպրունովան։ ԵԱՀԿ ներկայացուցիչը «Կովկասի կանայք խաղաղության եւ բարեկեցության համար» շարժման ներկայացուցիչներին ամերիկյան փորձն է փոխանցում։ Մանրամասները՝ տեսանյութում։