Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ բիզնեսից 2 տարի կպահանջվի ԵՏՄ պահանջին համապատասխանեցվելու համար. Առավոտ

Տնտեսություն
ETM-Arm

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական բիզնեսը կարող է աշխատել ազգային օրենսդրության հիման վրա: Այս որոշումը, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության, ուժի մեջ է մտել 2014 թվականի մայիսի 16-ին: ԵՏՄ ապրանքների մեծամասնության համար, որոնց վրա տարածվում են անվտանգության պահանջներ, 2 տարվա հաշվարկը կսկսվի 2016 թ. հունվարի 1-ի համար: Իսկ որոշների համար էլ, օրինակ՝ կահույք կամ անվադող, նոր պահանջները պարտադիր կդառնան համապատասխանաբար 2019 եւ 2022 թվականներից: Անցումային ժամանակաշրջանում Հայաստանի տարածքում ԵՏՄ ապրանքների հետ միասին կարող են շրջանառվել ներկրված կամ տեղում արտադրված ապրանքներ, որոնք համապատասխանում են ազգային օրենսդրությանը: Այն ապրանքների համար, որոնց համար ազգային օրենսդրությանը համապատասխանող անվտանգության պահանջներ սահմանված չեն, անցումային շրջանը 1 տարի է կազմում: Ամբողջական հոդվածը` այստեղ