Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես հիմա հաղթանակած եմ. պատասխան՝ Թուրքիային (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arqsIW0VaMY

Լիբանանում ծնված, Ավստրիայում բնակված Դիրան Բաղդադյանը զարմանում է ամեն անգամ, երբ հարցնում են՝ ինչու եկավ Հայաստան. «Կարևորը մեզ համար առաջին հերթին այստեղ ապրելն էր, Հայաստան վերադառնալը, մասնակցելն այս ամեն ինչին, վերականգնմանը»։ Դիրանը եղբոր հետ 8 տարի է՝ Հայաստանում շոկոլադի արտադրությամբ է զբաղվում։ «Ամեն ինչ շատ պարզ ձևերով է պատրաստվում, բայց հասնում է այն տեսքին, որ մենք ուզում ենք։ Ունի բարձրորակ համ, բարձրորակ հումքերով է պատրաստվում»,-պատմում է գործարարը։ Հայաստանում բիզնես սկսելն, ըստ Դիրանի, եղեռնից փրկված իր նախնիների պատասխանն է Թուրքիային։ «Հիմա ամեն մի թուրք որ տեսնի, որ այս ընտանիքը 100 տարի առաջ դուրս արեցինք իրենց որբ բաբիկներով, եկել են հիմա, իրենց երեխեքով ստեղ են ապրում։ Այսինքն, ես հիմա հաղթանակած եմ նկատում»,-ասում է նա։   Մանրամասները՝ տեսանյութում