Բացել լրահոսը Փակել լրահոսը
637138505_1297177722435577_8101989868971652947_n
A A
Պաշտոնական

Անտառապետը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները: Նրանք փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյուլագարակի անտառպետության անտառապետի տան բակում կայանված երկու «ԳԱԶ -53» բեռնատարները բեռնված են ապօրինի փայտանյութով։
Իրականացված ուսումնասիրության արդյունքում անտառպետության տարածքում հայտնաբերվել է 5 խմ վառելափայտ, ինչի վերաբերյալ 46-ամյա տղամարդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։
 
Նրա տան բակում կայանված բեռնատարների թափքում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 6 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութ, որոնց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել բեռնատարների թափքում առկա փայտանյութի ծավալին և տեսակին։
 
Անտառապետը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: