«Արամ Ա-ի հայցից հետո Քառասուն մանկանց վանքը Հալեպում պայթեց». Առավոտ
«Կովկաս» ինստիտուտում փորձագետները ամփոփեցին, թե ինչ տվեց մեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ԵՊՀ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն այս առիթով նշեց. «Հարյուրամյա տարելիցի կարևոր նշանակությունն այն է, որ շատ մարդիկ հիշեցին ու հպարտացան իրենց ինքնությունով»: Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ ականատես եղանք, թե ինչպես կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել՝ միասնական լինելով: Պարոն Հովհաննիսյանը որպես սկզբունքային հարց բարձրացրեց այն, թե ինչ ենք թուրքերից պահանջելու և արդյոք դա անելու է պետությո՞ւնը: Ըստ պրոֆեսորի՝ պետք է իրատես լինել ու ընդունել, որ ՀՀ-ն այժմ նման ռիսկերի չի կարող գնալ: Դավիթ Հովհաննիսյանը մտահոգված է այն խոսակցություններից, որոնց համաձայն՝ անգամ հեղինակավոր գործիչներ կարծիք են հայտնում, թե երբ մեր հողերը վերադարձնեն, մենք այնտեղից դուրս կհանենք այն ժողովրդին, որոնք ապրում են, ինչպես դա արեց Գերմանիան: Դավիթ Հովհաննիսյանի կարծիքը միանշանակ չէ նաև Արամ Կաթողիկոսի ներկայացրած հայցի վերաբերյալ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով