300 մլն դրամ՝ ՏԿԱԻՆ ստորաբաժանումների համար (տեսանյութ)
Մինչեւ հոկտեմբեր ամիսը նախատեսվում է Տարածքային կառավարման նախարարության բոլոր ստորաբաժանումները տեղափոխել Դավիթաշեն, որտեղ գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Որոշման նախագիծը ներկայացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ 300 մլն դրամ է հատկացվում շենքի վերակառուցման համար։ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ շենքերից մեկը կարող են օտարել՝ մոտ 600 մլն դրամի խնդիրը լուծելու համար, որպեսզի ՏԿԱԻՆ բոլոր ստորաբաժանումները տեղավորվեն այնտեղ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց Լեոյի փողոցում գտնվող «ՀայՀիդրոմետի» շենքում իրականացնել Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանին հատկացվեց 12 մլն 800000 դրամ՝ ջեռուցման խնդիրը լուծելու համար։ Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ թանգարանի ջեռուցման կաթսաները, մարտկոցները եւ պատերն ու հատակն ամբողջովին վնասվել են։