Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Կարապետյանի դուրս գալու մասին ԲՀԿ-ն իմացել է մամուլից

Քաղաքականություն
df901644d1a659a4c0540a890ea67950

ԲՀԿ նիստը եղել է աշխատանքային։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են ստեղծված ներքաղաքական իրավիճակից բխող հարցեր։ «Հիմնական հարցերը վերաբերել են առաջիկա զարգացումներին, քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հետ կապված մեր խմբակցության քայլերը, այդ թվում նաև նստացույցերի, և հացադուլների անցկացման հարցը՝ պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև քննարկվել է կուսակցությունից դուրս եկած Արագած Ախոյանի հարցը, և մի շարք այլ հարցեր»,-ասաց նա, հավելելով, որ նստացույցերն ու հացադուլները հավանական սցենարներից մեկն է ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու դեպքում։ Ինչ վերաբերում է Կարո Կարապետյանի ԲՀԿ-ից դուրս գալու փաստին, Վահան Բաբայանը շեշտեց. «Ճիշտն ասած մենք էլ այդ մասին տեղեկացանք մամուլից, որ նա դիմում է ուղարկել Գալուստ Սահակյանին , նույնաբովանդակ դիմում ինչ Արագած Ախոյանը, այսինքն, որ դուրս է գալիս Բարգավաճ Հայաստան խմբակցությունից և ցանկանում է շարունակել որպես անկուսակցական պատգամավոր»։ Արդյո՞ք ուղղորդման գործելաոճ եք տեսնում այս երկու պատգամավորների պահվածքի մեջ հարցին, պարոն Բաբայանը ի պատասխան նշեց. «Ներքաղաքական պրոցեսներ են և տեսնենք հետագայում ինչ կլինի, ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում»։