Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները պայմանագրեր են կնքում

Տնտեսություն
nairit1

Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանը կունենա միայն 487 աշխատող։ Փետրվարի 6-ին բոլոր աշխատողները ազատվեցին աշխատանքից։ Այժմ սկսվել է նոր պայմանագրերի կնքումը, և մոտ 1700 աշխատակից կդառնա գործազուրկ։ Նաիրիտցիները աշխատանքից ազատվում են առանց վերջնահաշվարկի, գործարանը նրանց 18-ից մինչեւ 24 ամսվա աշխատավարձ է պարտք։ Աշխատակիցները իրենց աշխատավարձերի վճարման պահանջով փետրվարի 16-ին հավաքվելու են գործարանի դիմաց։ Ի դեպ, նաիրիտցիները իրենց համարում են «միլիոնատերեր»։