Ի՞ նչ ազդեցություն կունենան ՌԴ ներմուծման արգելքները Հայաստանի վրա (տեսանյութ)
Ռուսաստանն արգելել է շինարարական ու կենցաղային տեխնիկա ներկրել։ Շաբաթվա սկզբին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած հրամանագիրը պատասխան էր արեւմուտքի կիրառած պատժամիջոցներին։ Ռուսաստանը արգելել է երրորդ երկրներից ներմուծումը, բայց դա չի վերաբերում ԵՏՄ անդամ երկրներին։ Հայաստանը, Ռուսաստանն ու Ղազախստանը, փաստորեն, կարող են անգամ շահ ստանալ։ ԵՏՄ պայմանագրում չկա նման կետ, որով այն ինչ արգելվում է ներմուծել Ռուսաստան, պետք է արգելվի ներկրել նաեւ ԵՏՄ մյուս երկրներ՝ վստահեցնում են մասնագետները։ Այդպիսի քայլը կլինի մյուս երկրների իրավունքների ոտնահարում։ Այլ խնդիր է, որ այս քայլը Ռուսաստանը անում է սեփական արտադրությունը խթանելու համար։ Այդ դեպքում հայկական շուկայում այսուհետ եվրոպական ապրանքները կունենան խոշոր մրցակից։ Այսպիսի իրավիճակը չի բավարարում մեր քաղաքացիներին։ Հարցվածներից շատերը նախընտրում են եվրոպական արտադրանքի շինարարական ու կենցաղային տեխնիկա։ Ավելին՝ տեսանյութով