Գագիկ Ծառուկյան. «Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս» (տեսանյութ)
«Մուլտի գրանդ հոթելի» բակում են հավաքվել նախապես հայտարարված ԲՀԿ խորհրդաժողովի հյուրերը։ Ինչպես արդեն հայտնել ենք, խորհրդաժողովը հետաձգվեց՝ Գյումրու դեպքերի պատճառով։ Քիչ առաջ հավաքվածներին մոտեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ եւս մեկ անգամ հայտարարեց, որ հետաձգվում է խորհրդաժողովը՝ Գյումրու ցավալի իրադարձությունների պատճառով։ «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը վերաբերվում իշխանության քայլերին Գյումրու դեպքերի հետ կապված։ «Այ աղջիկ ջան, այ լրագրողուհի ջան, ինչու ես էդ հարցերը ինձ տալիս, էդ հարցերը ուրիշներին տուր, ամեն մարդ իր արարքների համար իր խղճի առաջ է պատասխան տալիս»,- եղավ Ծառուկյանի պատասխանը։ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ խորհրդաժողովը տեղի է ունենալու մի քանի օր հետո, կոնկրետ օր չնշվեց։ Այս պահին բոլոր հավաքվածները գնում են Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ մոմավառության՝ ի հիշատակ Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի։ Մանրամասն՝ տեսանյութում