Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» համալրում է կազմը լեգիոնականներով

Սպորտ
sport-alashkert

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից Երեւանի «Ալաշկերտն» այսօր մեկամյա պայմանագիր է ստորագրել բելառուսցի Ստանիսլավ Գնեդկոյի եւ բելգիացի Դիլան Վանվելկենհույսենի հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա Ստանիսլավ Գնեդկոն կենտրոնական կիսապաշտպան է, հանդես է եկել Բելառուսի բարձրագույն խմբի «Սլուցկ» թիմում: Դիլան Վանվելկենհույսենը 23 տարեկան է: Նա հանդես է եկել Բելգիայի 2-րդ դիվիզիոնի «Վոլուվե-Զավենթեմ» թիմի հարձակման գծում: