A
A
ՌԴ դեսպանատունը չի արձագանքում ցուցարարների պահանջին (լուսանկարներ)
ՌԴ դեսպանատան մոտ ցուցարարները պահանջում են դեսպանատան որեւէ ներկայացուցչի, որը կլսի իրենց պահանջները, սակայն դեսպանատնից դեռեւս ոչ մի արձագանք չկա։
Ակտիվիստ Վարդգես Գասպարին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 ամսական երեխայի նկարը ձեռքին՝ պառկել է գետնին։ Ցուցարարները բաժանվել են տարբեր խմբերի, ոստիկանները թույլ չեն տալիս նրանց փողոցն անցնել։ Ոստիկաններից մեկի եւ Տիգրան Խզմալյանի միջեւ տեղի ունեցավ քաշքշուկ. ոստիկանները հայտարարում են, որ իրենց սադրում են, եւ որ ցուցարարներից ոմանք այստեղ են հատուկ այդ նպատակով։