Արմեն Աշոտյանը շտկումներ է անում (տեսանյութ)
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հորդորում է Ավետիսյանների ընտանիքի ողբերգական մահի մեջ կասկածվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի արարքը չքաղաքականացնել։ «Հայաստանում չեք գտնի մի քաղաքացի, ով ցնցված չէ այս դեպքից, չեք գտնի մեկին, ով չի ողբում, ով անհանգստացած չէ, չկա մեկը , ով չի ուզում, որ այդ կասկածյալ-ստահակը դատվի Հայաստանում, բայց այս խնդիրը իրավական դաշտում դիտարկելով մենք պետք է մինիմալացնենք էմոցիաները»,-ասաց նա։ Լրագրողների հետ զրույցում նախարարը անհամաձայնություն հայտնեց այն կապակցությամբ, որ ԵՏՄ-ն այսօր չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, ինչպես ավելի վաղ հայտարարվում էր՝ այդ միությանը անդամակցելիս։ «Ոչ մասնագիտական հարցեր եք տալիս, պետք է ասեք ՀԱՊԿ-ը, այլ ոչ թե ԵՏՄ-ն»,-շեշտեց պարոն Աշոտյանը։ Վերջինս անդրադարձավ նաև ներքաղաքական հարցերի, և ղեկավարած ոլորտում տիրող իրավիճակին, ինչպես նաև ներկայացրեց 2014թ-ի հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը ։ Մանրամասները՝ տեսանյութում։