Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ-ն թույլատրել է հանել ադրբեջանցի դիվերսանտի դին

Պաշտոնական
4928c7d4aa19b974a0df12bb9d0b74ee

Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Այսօր այս մասին հաղորդել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին. «ՀՀ ԶՈւ  ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»: Հիշեցնենք, երեկ 17:30 ի սահմաններում Տավուշի մարզի հայ- ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Արդյունքում չեզոքացվել է դիվերսանտներից մեկը, իսկ հայկական կողմից զոհվել է մի հովիվ։