Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարժումն իր հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը, հասնելու է» (տեսանյութ)

Քաղաքականություն
Garnik-Isagulyan

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Գագիկ Ծառուկյանի՝ հունվարի 20-ին խորհրդաժողով կազմակերպելու նախաձեռնության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում. «Նույնը կարող է անել ՀԱԿ առաջնորդը, Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշում եք նրա կոնսուլտացիաները: Հիմա դա անում է ԲՀԿ առաջնորդը: Դա մեկի մոտ կարող է ավելի լավ ստացվել, մյուսի մոտ ավելի վատ: Ուստի դա կարող է մեկի մոտ խանդ առաջացնել»: Խխոսելով ՀՀ արտաքին կողմնորոշման մասին՝ նա նշեց, թե «եթե ՀՀ-ն ընտրության առաջ էր, ապա լավագույն ընտրությունը ԵՏՄ-ն էր»: Այնուհետև հայտարարեց, թե իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է հունվարի 20-ին՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին: Նա վստահություն հայտնեց, թե շարժումն իր հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը, հասնելու է: Ավելին՝ տեսանյութում