A
A
«Դոլարի տերերին պետք չէ կայուն մոլորակ» (տեսանյութ)
2008 թվականի ճգնաժամը դեռ չի ավարտվել ու դեռ երկար կշարունակվի. նշել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ շեշտելով, որ դրա ապացույցներից մեկն էլ դոլարի փոխարժեքի նման կտրուկ տատանումներն են։ «Ոչ այնքան կարևոր է, որ դոլարի փոխարժեքը ցածր կամ բարձր է, այլ ցանկացած արժույթի փոխարժեքի տատանումը, քանի որ այդ ժամանակ են մեծ փողեր դիզվում»,-ասել է պարոն Մեսրոբյանը։ Կառավարման փորձագետը վստահ է, որ դոլարի «տերերին» պետք չէ կայուն մոլորակ, այդ իսկ պատճառով նման իրավիճակ են ստեղծել։ «Ժողովուրդը մահացու հիվանդ է. կեղծ ենք, անազնիվ, լավ պաշտոնյաների պահանջարկ չկա, դրա համար էլ այս վիճակն է։ Երբ ժողովուրդը բուժվի, իրավիճակը կփոխվի»,-շեշտել է պարոն Մեսրոբյանը։