A
A
Նաիրիտցիները կառավարության մոտ են. նրանք նոր պահանջներ ունեն (տեսանյութ)
Նաիրիտցիներն այժմ կառավարության շենքի մոտ են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու համար։ Նախորդ հանդիպմանը վարչապետը խոստացել էր, որ մի քանի ամսվա աշխատավարձը կտան, բայց նաիրիտցիները իրենց ամբողջ` 18 ամիսների չվճարված աշխատավարձն են պահանջում։
Վարչապետից պահանջելու են նաեւ, որպեսզի իրենց կոմունալ վճարումները սառեցվեն: Հավաքվածներից ոմանք կարծում են, որ պետք է ստեղծել ճգնաժամային խորհուրդ, որն էլ որոշումներ կկայացնի, թե երբ եւ ինչ հավաքներ կանեն, որոնք կլինեն ուղղորդված ու կարգավորված։
Մանրամասներ՝ ավելի ուշ
