Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը բարկացել է. Գազի հանձնաժողովի մասին հարցեր չեն քննարկվի

Տնտեսություն
12a89bf7777fd72d1be5f7904d826c5a

Այսօր կառավարության նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը առաջարկեց հաստատել այն նախագիծը, որով դեկտեմբերի 15-ին իրենց հրավիրած արտահերթ նիստում քննարկվեն ԱԺ Գազի հանձնաժողովի հետ կապված մի շարք հարցեր։ Հովիկ Աբրահամյանին դա դուր չեկավ, եւ նա բարկացած նշեց, որ դա ԱԺ խնդիրն է՝ ինչու պետք է կառավարությունն իր հրավիրած արտահերթ նիստում նրանց կառույցի հարցերը քննարկի. «Ես նախարարներին մի քանի անգամ ասել եմ, որ մեր կողմից քննարկվող հարցերի ցանկում ներառեն նրանք, որ վերաբերում են կառավարության օրակարգին»։ Դավիթ Հարությունյանն ավելացրեց, որ նկատի կունենա եւ իր առաջարկած հարցերը կհանի քննարկումից։