Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտնականների հավելավճարները կավելանան

Հասարակություն
552bc30af7cacb3f9929f47f0778392b

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր կորոշի.

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • որոշման 1-ին կետում «2008» թիվը փոխարինել «2015» թվով, «20 000» թիվը` «50 000» թվով, «10 000» թիվը` «25 000» թվով.
  • որոշման 2-րդ կետում «2008» թիվը փոխարինել «2015» թվով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Ըստ այդմ՝ նախատեսվում է 2015 թվականի հունվարի 1-ից հավելավճարները սահմանել գիտությունների դոկտորներին 50 000 ՀՀ դրամ, գիտությունների թեկնածուներին՝ 25 000 ՀՀ դրամ: