Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեկտորը խնդրել է բարելավել բուհի ֆինանսական վիճակը

Հասարակություն
azat-usanoghneri-for-n47029-1

Այսօրվա կառավարության նիստում կորոշվի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Պուշկինի 38/1 շենք 59 հասցեում գտնվող 162 400 000 դրամ արժեքով 451.1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից տարածքի բաժնային մաս համարվող հողամասը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Այս հարցով ՀՀ կրթության և գիտության նախարարը գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ կից ներկայացնելով բուհի ռեկտոր Գ.Գասպարյանի գրությունը՝ որով վերջինս խնդրել է ձեռնարկել միջոցներ համալսարանի ֆինանսական վիճակը բարելավելու համար: