Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան Ֆիոլետովո գյուղի դպրոցին դասագրքեր է փոխանցել

Հասարակություն
unnamed28

Դեկտեմբերի 10-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի անունից Տավուշի մարզի Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցին է փոխանցել ռուսաց լեզվի դասագրքեր և այլ ուսումնական նյութեր: Ընդհանուր առմամբ 102 անուն և 1286 օրինակ գրականություն է փոխանցվել` 500 հազար ռուբլի (4 մլն. 250 հազար դրամ) արժողությամբ: «Մոսկվայի տան» աշխատակիցները այցելել են Ֆիոլետովո և փոխանցել գրքերը դպրոցի գրադարանին: Ինչպես հայտնեց Ֆիոլետովոյի դպրոցի տնօրեն Վարելի Միրզաբեկյանը, դպրոցի ուսումնական նյութերը 10 տարի է, ինչ չէին թարմացվել: «Այս գրքերը հարստություն են, քանի որ առանց նոր գրքերի դժվար է պատշաճ մակարդակի դասեր անցկացնել», - նշեց նա: Նա նկատեց, որ  մինչ օրս դպրոցում կար 3500 դասագիրք, սակայն բոլորը հնացած էին: Տնօրենի խոսքով` չնայած, որ դասերը դպրոցում անցկացվում են ռուսաստանյան ծրագրով, երեխաներն անցնում են նաև հայոց լեզու, հայոց պատմություն, Հայ Եկեղեցու պատմություն, Հայաստանի աշխարհագրություն: Ֆիոլետովոյի դպրոցը հիմնվել է 1969 թվականին: Այս պահին դպրոցի աշակերտների քանակը 161 է: