A
A
Ինչու ենք մենք ռուսին ասում մեծ եղբայր
«Մենք որ կայինք, ուրիշ ազգեր չկային»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հակադարձելով Մհեր Սեդրակյանի այն մտքին, որ հայը միշտ էլ ապրել է ուրիշի լծի տակ եւ հիմա ավելի լավ է ապրի ռուսի լծի տակ։ Այդ դեպքում ինչու՞ են Հայաստանում ասում մեծ եղբայր. «Որովհետեւ տարածքով մեծ են, հո չե՞նք ասում ավագ եղբայր»,- պատասխանեց դաշնակցական պատգամավորը։ Նա նկատեց, որ դաշնակցությունը երբեք էլ ռուսների հետ հարաբերության այլ դիրքորոշում չի ունեցել, քան ունի այսօր։ Այսինքն՝ բարիդրացիական։