Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նիկոլ Փաշինյանը թեժացրեց աշունը»

Քաղաքականություն
15dbee32a754be3296cbb3ddeddf1a46

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացը թեժացրեց աշունը։ Համոզված է «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Ալեն Սիմոնյանը . «Իսկ ընդդիմության խոստացած թեժ աշունը ոչ ոք չտեսավ»։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չգիտի, թե ինչ հաջողություն կունենա այս փաստաթուղթը, բայց համոզված է. «Հայաստանում երբեք իշխանափոխություն չի եղել։ Ընդդիմությունը երբեք իշխանության չի եկել եւ այսօր ես նման նախադրյալ չեմ էլ տեսնում»։ «Ա1+»-ի հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միանա ոչ իշխանական եռյակին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ մի համագործակցություն նրանք չեն բացառում. «Հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք իմանանք ինչո՞ւ ենք գնում, ի՞նչ ենք անելու ու ինչպե՞ս է դա ավարտվելու։ Ուղղակի գնալ ու սպասել, թե ինչ կլինի, անընդունելի է»։ Պարոն Սիմոնյանը վստահ է , որ եռյակը այսօր, այդ հարցերի պատասխանը չունի. «Նրանք որոշումներն էլ միասին չեն կայացնում։ Միասին գալիս են Ազատության հրապարակ, ասում որ ինչ-որ բան են մտածել ու վերջ։ Հետո ամեն մեկն իր համար հայտարարություն է անում»։