Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատուր Քոքոբելյան. «Սա մանկապարտեզ չի, սա ԱԺ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
39148fcd47561c9d944308c3ed7eab8e

5 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, «ՀՀ` «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը մտավ ԱԺ քառօրյա: ԱԺ Տնտեսական հանձնաժողովում պայմանագիրը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը վստահեցրեց. միության կազմում բոլոր մաքսային ձեւակերպումները վերանում են. «Ընդամենը լինելու է միայն տարանցիկ փոխադրման խնդիր, որ մեր մաքսավորները ՀՀ-ից բեռը դուրս գալուց կկապարակնքեն: Եթե կապարակնիքը առկա է, ապա ոչ մի զննում, ոչ մի բան չի իրականացվելու եւ բեռը շարունակելու է մինչեւ իր նշանակման վայրը»: Սուրեն Կարայանը նաեւ տեղեկացրեց, որ մտնելով ԵՏՄ` 2-5 տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների եւ հումքի դրույքաչափերը չեն բարձրանալու: Փոխնախարարին ուղղվելիք հարցերը շատ էին: Հարցերի հիմնական տարափը, նիստը նախագահող ԲՀԿ –ական Միքայել Մելքումյանի կողմից էր. «ՀՀ-ն իր սուվերենությունից ինչ-որ բան կորցնում է, թե՞ չէ: Հաշվի առնելով ՌԴ նկատմամբ սանկցիաներ առաջիկայում մեզ ի՞նչ է սպասվում: Արտահանման ՀՀ համախառն ներքին արդյունքը ինչ-որ աճ նախատեսում եք, թե՞ չէ: Այդ ընթացքում հարցեր տալու իր հերթին սպասող Խաչատուր Քոքոբելյանի համբերությունը սպառվեց. «Այստեղ մանկապարտեզ չի, սա ԱԺ է: 100 հարց կա, բոլորս էլ ուզում ենք տանք»: Ֆինանսների փոխնախարար փորձեց սպառիչ պատասխաններ տալ բոլորին, սակայն դրանք չհամոզեցին ոչ Խաչատուր Քոքոբելյանին, ոչ էլ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանին: Միայն նրանք դեմ քվերակեցին նախագծին: