Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ում երիտասարդ ընդդիմադիրներն էին հավաքվել

Քաղաքականություն
10710505_762691153801064_7425652263914780242_o

Այսօր իրականություն դարձավ ԲՀԿ քաղխորհրդի որոշման կետերից մեկը:   ԲՀԿ Երիտասարդների միության նախաձեռնությամբ Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես և Ժառանգություն կուսակցությունների, ինչպես նաև Լիբերալ ժողովրդական, Ազգային Անվտանգություն, Համերաշխություն, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան,.Հայաստանի Սոցիալիստական, Առաքելություն,Ազգային Համաձայնություն կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչները մի շարք հասարակական և ուսանողական կազմակերպությունների հետ միասին անցկացրեցին առաջին խորհրդակցությունը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:   Որոշում կայացվեց, միասնական գործունեություն ծավալելով համաժողովրդական շարժման շրջանակներում, իրականացնել երիտասարդների, ուսանողների լայն համախմբման գործընթաց, մոբիլիզացնել երկրի ողջ ակտիվ երիտասարդական պոտենցիալն ու գործածել այն ի նպաստ համաժողովրդական շարժման ծրագրերի ու նպատակների իրականացման: