Այս տարի եռյակը, հավանաբար, հանրահավաք չի անի. Առավոտ
Արդյո՞ք կապ կա Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի շեշտադրումների և Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյանի հանդիպման միջև: Այսօր, լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց մեկնաբանություն հնչեցնել այդ հարցի վերաբերյալ: «Հայաստանում համաժողովրդական շարժում է ձևավորվել, հրապարակային դաշտով ընդդիմությունը ներկայացրել է իր մոտեցումները, ժողովրդի մեծ մասն էլ կանգնել մեր կողքին: Այնպես որ, տրամաբանական էր, որ նման առաջարկ պետք է հնչեր, բայց արդյո՞ք դա ցանկություն է, թե իմիտացիոն ֆոն են ստեղծում`սա է հարցը: Ի դեպ, եթե սա իսկապես իմիտացիոն գործընթաց է, ապա նրանց արձագանքից դա անմիջապես կերևա»,- ասաց նա: Բանախոսն, ի դեպ, նաեւ ասաց, որ պահը ԲՀԿ-ից պաշտոնապես չի էլ հաստատվել, որ նման հանդիպում եղել է: Aravot.am-ի դիտարկումը, որ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հաստատել է , անարձագանք մնաց: Ռուբեն Հակոբյանը հստակեցրեց, որ որևէ բանակցություն իշխանությունների հետ, մինչև Ընտրական օրենսգրքի հարցի լուծումը, չի լինելու: Ավելին, նա առայժմ չի տեսնում այն հարթությունը, որում հնարավոր է կոնսենսուսի հասնել իշխանությունների հետ: Ամբողջական հոդվածը` այստեղ