Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ իշխանությունները ատոմակայանի հարցով ֆրանսիացիներին չեն դիմել

Քաղաքականություն
france-despan

Նոյեմբերից ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն (Jean-François Charpentier): Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է. «Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր երկրներից է, երկիր, որի հետ ունենք վաղեմի համագործակցություն: ՀՀ-ն այն երկիրն է, որի մասին խոսում են Ֆրանսիայում և երբ իմ շրջապատում ասացի, որբ գնում եմ Հայաստան, պարզեցի, որ իմ շրջապատում ծանոթ են Հայաստանին: Արդեն տասը օր է Հայաստանում եմ, և պարզեցի, որ Ֆրանսիան էլ այն երկիրն է, որի մասին խոսում են Հայաստանում»: Դեսպանը հաստատել է, որ մյուս տարի ապրիլին Ֆրանսուա Օլանդը այցելելու է Հայաստան: Հարցին՝ հնարավո՞ր է Ֆրանսիան հանդես գա նախաձեռնությամբ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, դեսպանը պատասխանել է. «Ֆրանսիան կսատարի ցանկացած քայլ, նախաձեռնություն, որոնք միտված կլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: Հնարավո՞ր է Մեծամորի ատոմակայանի կառուցումը՝ ֆրանսիական կողմի աջակցությամբ. «Այս պահի դրությամբ ոլորտի ֆրանսիական ձեռնարկությունները ծանոթ են գործին, նրանք շարունակում են պատրաստակամ մնալ, եթե ՀՀ իշխանությունների կողմից լինի առաջարկ համագործակցելու այս հարցում: Դեռևս նման առաջարկով հայկական իշխանությունները չեն դիմել»: