Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկչական խմբավորումը կարող է հասնել մինչև Հայաստան (տեսանյութ)

Քաղաքականություն
77e32081a3d2aec4530d46d264178d4f

ԵՊՀ դասախոս, կրոնագետ և աստվածաբան Վարդան Խաչատրյանը կարծում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հիրավի կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար: «Մեզ համար ամենամեծ վտանգը ներկայացնում է այն, որ այդ խմբավորումը շարժվում է դեպի մեր հարակից տարածքները, և Դեր Զորում պայթեցված հայկական եկեղեցին ցույց է տալիս, որ նրանց թիրախներից մեկն էլ կարող է լինել հենց Հայաստանը»,-նշեց Վարդան Խաչատրյանը: Վերջինս հարկ համարեց հիշեցնել նաև, որ ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավվում են ոչ միայն բռնի ուժով, այլև կամովի, իսկ նրանց գերագույն նպատակը՝ աշխարհի իսլամացումն է, և այդ կրոնի համաշխարհային տարածումը: «Իսլամական պետության» նպատակն է վերականգնել Իսլամական խալիֆայությունը, և որքան շատ մարդ կկոտորեն,կոչնչացնեն, այնքան իրենց այդ նպատակը իրագործելու ճանապարհին քիչ խոչընդոտներ կլինեն: «Այդ պարագայում Հայաստանը նրանց համար խոչընդոտ կարող է հանդիսանալ, ուստի չի բացառվում նաև, որ այդ խմբավորումը շարժվի քրիստոնյաների վերացման ճանապարհով»,-ասաց նա: Բանախոսը շեշտում է՝ Հայաստանը ամեն կերպ պետք է խուսափի այդ վտանգից: Այս համատեքստում կրոնագետը անդրադառնում է ռուսական ԶԼՄ-ների այն հայտարարություններին, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է հնարավորինս շուտ կարգավորեն իրենց հարաբերությունները, որպեսզի կարողանան միասնական ճակատ կազմել ընդդեմ այդ վտանգի: «ՄԱԿ-ն էլ այդ խմբավորման վտանգավորության աստիճանը գնահատել է երրորդ աստիճանի, իսկ ՄԱԿ-ի այդ գնահատականին չենք կարող ուշադրություն չդարձնել:Այդ խմբավորման կյանքի իմաստն է, և նրանք իրենց շարքերում ընդգրկվող մարդկանց էլ ներարկում են այն գաղափարախոսությունը, որ պետք է մեռնել իսլամի համար այնքան, ինչքան քրիստոնեության համար չեն ապրում»։ «Մեր ներսում պետք է հասունանա գիտակցության այն աստիճանը, որ Աստված չանի, եթե նրանք, այնուամենայնիվ, հասնեն մինչև մեր սահմանները,ապա մենք ամեն կերպ պետք է կարողանանք դիմագրավել նրանց, բանակի և մեր բոլոր մնացած ստրուկտուրաներով»: Վարդան Խաչատրյանը շեշտում է նաև, որ այդ խմբավորման մոտ ամեն ինչը հասել է ֆանատիկոսության աստիճանի, նրանք նույնիսկ շիամահմեդականներին համարում են հերետիկոսներ: