Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես մաքրում եմ իմ միջավայրը նրանցից, ովքեր ինձ դուր չեն գալիս» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed12

Կիրակի օրը ԼՂՀ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստ, որի ժամանակ քննարկվել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանի «ԼՂՀ-ի և ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» հեղինակած ՀՀ ԱԺ որոշման նախագիծը։ Այս կապակցությամբ Զ.Փոստանջյանը ասաց, որ Ալեքսանդր Արզումանյանի դիմումի համաձայն`նիստն անցկացվել է դռնփակ, որին չեն կարողացել մասնակցել ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը և լրագրողներ։ Սա, բանախոսի համոզմամբ, օրենքի խախտում է։ Նախագիծը ստացել է ոչ դրական եզրակացություն, սակայն առանց հիմնավորման՝ ասում է Զարուհի Փոստանջյանը։ Պատգամավորը անդրադարձավ նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստին՝ նշելով, որ ԱԳՆ-ի ներկայացրած փաստաթղթերի մեջ հստակ ասվում է, որ ՀՀ-ի և Արցախի միջև լինելու է մաքսակետ, լինելու է օտար ուժ, մինչդեռ միայն բանավոր կերպով խոսվում է այդ մաքսակետի ձևական բնույթի մասին։ «Բանավոր ասածը չի կարող մեզ համար հիմք հանդիսանալ, մենք պետք է ունենանք հստակ ձևակերպված փաստաթուղթ, որի համաձայն պետք է բացառված լինի Արցախի սահմանին մաքսակետի տեղադրումը, որպեսզի հետագայում չկանգնենք փաստի առաջ»,-ասաց Զ.Փոստանջյանը, ով նաև համոզված է, որ ԱԺ այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն այս նախագծին, պետք է համարվեն պետական դավաճաններ։ Վերջինս խոսեց նաև «Ժառանգություն» խմբակցության ներսում տիրող իրավիճակի մասին՝ հակադարձելով այն կարծիքներին, որոնց համաձայն խմբակցությունում կան ներքին խմորումներ. «Ամեն ինչ նորմալ է, որևէ խմորում չկա»։ Պատասխանելով նաև այն հարցին, թե հնարավոր է, որ ինքը դուրս գա խմբակցությունից տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Ես կարող եմ դուրս գալ քաղաքականությունից, սակայն այնտեղ, որտեղ ես գնում եմ, դուրս չեմ գալիս, իսկ եթե կան մարդիկ, ովքեր ինձ դուր չեն գալիս ես ինքս եմ մաքրում իմ միջավայրը նրանցից»։