Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի թշվառ երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը.Մեդիամաքս

Քաղաքականություն
big_1415014405_2902265

Այս մասին են վկայում ամերիկյան հետազոտական Կատո ինստիտուտի (Cato Institute) կայքում հրապարակված “Աշխարհի թշվառ երկրներ” 2013թ. վարկանիշի տվյալները: 109 երկրներից բաղկացած վարկանիշում առաջատար է Սիրիան, նրան հաջորդում են Վենեսուելան, Սուդանը, Իրանը, Սան-Տոմե եւ Պրինսիպին, Յամայկան, Սերբիան, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան: Տասնյակը եզրափակում է Հայաստանը: Հայաստանի՝ վարկանիշի 10-րդ հորիզոնականում ընդգրկվելուն նպաստող ամենամեծ գործոն է համարվել գործարզկության բարձր ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ Վրաստանը աղյուսակում զբաղեցրել է 24-րդ, Ադրբեջանը՝ 38-րդ, Թուրքիան՝ 27-րդ հորիզոնականը: Վարկանիշը կազմել է Ջոն Հոփկինսի համալսարանի Կիրառական տնտեսագիտության, համաշխարհային առողջության եւ բիզնես նախաձեռնությունների ուսումնասիրման ինստիտուտի համահիմնադիր, պրոֆեսոր Սթիվ Հենքը: Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում