Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի տեսակ կալամբուր ստացվեց»

Քաղաքականություն
ac6000614c12bbce1f7981e4f7132514

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում հետաքրքրվեց օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցչից՝ ինչպե՞ս են գնահատում իրենց գործունեության արդյունավետությունը՝ իրենց լիազորությունների շրջանակներում: «Ի՞նչ հավելյալ ֆինանսական ռեսուրսներ կամ լիազորություններ են ձեզ պետք, որ ավելի արդյունավետ աշխատեք: Կամ` դուք ավելին պահանջե՞լ եք կառավարությունից, թե՞ ինչ կա, ձեզ բավարարել է: Թե չէ ստացվում է, որ դուք ձեզ համար աշխատում եք, երեկոյան աշխատանքը ավարտում, գնում եք տուն ու համարում եք աշխատանքը արդյունավետ»,- շարունակեց պարոն Մելքումյանը: Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ Խաչատրյանն ընդգծեց, որ այս տարի իրենք ֆինանսական խնդիր չունեն. կառավարության հետ քննարկումներից հետո ստացել ենք ֆինանսական աջակցություն. «Իսկ թե մեզ պետք է ավելին, ասեմ՝ ավելին երբեք չի լինում, սակայն հասկանում ենք, որ բյուջեն ծանրաբեռնել պետք չէ: Եթե տեսնենք՝ դիմումները շատ են, ապա մենք կվերանայենք մեր պահանջները: Իսկ մեր աշխատանքի գնահատականն առաջին հերթին տալիս է հանրությունը, ապա՝ ԱԺ-ն: Սակայն մեր աշխատանքում մենք հասնում ենք մի կետի, որտեղ դադարում են մեր լիազարությունները, եւ սկսվում տվյալ կառույցի անկախության եւ աշխատաոճի խնդիրը»: Այս հայտարարությունը զարմացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին. «Երկու շատ վիճելի դիտարկում արեցիք, որ մոնիտորինգ եք անում, սակայն չեք կարողանում ասել, թե ինչ արդյունքներ են եղել: Այսինքն՝ հետարձագանքման մոնիտորինգը, ոը պետք է պարտադիր լիներ, ձեզ մոտ բացակայում է, որ դուք գնաք բարձրացված խնդրի հետեւից մինչեւ վերջ, թե ասենք, խոշտանգումները, բռնությունները որքանով են նվազել: Նաեւ՝ թե ինչու ձեր լիազորությունները կապեցիք պետական մարմինների անկախության հետ, դա էլ չհասկացվեց, մի տեսակ կալամբուր ստացվեց»: