Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար՝ կովերի պատճառով. Ցայգ (տեսանյութ)

Քաղաքականություն
kover-3

Հոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի մայրուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Ճանապարհի 115-րդ կմ-ում բախվել են Ֆոլցվագեն մակնիշի և ջրատար մեքենաները, ինչի հետևանքով Ֆոլցվագենը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հարակից թմբին: Դեպքից անմիջապես հետո նշված տարածք են հասել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Երկու մեքենայի վարորդները տևական ժամանակ սպասել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը: Պատճառված վնասը նյութական է: Ըստ մեքենաներից մեկի վարորդի, պատահարի պատճառը մայրուղով անցնող կովերն են եղել: Անասունները փակել են տեսադաշտն ու ստեղծել վթարային իրավիճակ: